«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով»․ ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

 |aravot.am|
19:19 - 24 հոկտեմբերի, 2023

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով»․ ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ |aravot.am|

aravot.am: «Ինձ համար առաջնահերթություններից մեկը կլինի մարդու իրավունքների պաշտպանության հարցը, հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը տեղական և ռեգիոնալ մակարդակում»,- Aravot.am-ի հարցին՝ որպես Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) նախագահ՝ որո՞նք են Ձեր գործունեության առաջնահերթությունները, այսպես պատասխանեց ԵԽ Կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ կոնգրեսի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 150 «կողմ» 5 «դեմ» հարաբերակցությամբ Կոնգրեսի նախագահ ընտրվեց Մարկ Կոլսը (Բելգիա)՝ 2,5 տարվա մանդատով։ Մարկ Կոլսը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության պահանջը ստացել են Ռեյկյավիկի գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների ղեկավարություններից․ «Կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ որոշումներ, որոնք կոնկրետ մտահոգություն են պարունակում տեղական և տարածքային իշխանությունների հետ կապված։ Հետաքրքիր է հետևել, թե այս որոշումներն ինչ իրավիճակում են գտնվում»։

ԵԽ Կոնգրեսի նախագահի հետ զրույցում փաստեցինք՝ ԼՂ բնակչությունը բռնի տեղահանման պատճառով այժմ ՀՀ-ում է և հարցրինք՝ Կոնգրեսն ի՞նչ գործիքակազմ ունի այս մարդկանց իրավունքների պաշտպանության և իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկելու հարցով՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման ժամանակ ԵԽԽՎ նախագահն օգտագործեց exodus ձևակերպումը։ Մարկ Կոլսը պատասխանեց․ «Մենք շատ անհանգստացած ենք փախստականների հումանիտար իրավիճակով։ Եվ դրա համար մենք այս հարցը քննարկելու ենք Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում։ Տեղի կունենա բանաձևի քննարկում, քվեարկություն։ Այնպես որ, մենք շատ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով։ Այնտեղ բնակվող ազգաբնակչության մոտ 90 տոկոսն այժմ փախստական է։ Սա շատ մեծ թիվ է։ Ուստի մենք կոչ ենք անելու Ադրբեջանին քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի հետ կապված»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել