Բայրամովն ընդունել է Իգոր Խովաևին
 |1lurer.am|
20:52 - 24 հոկտեմբերի, 2023

Բայրամովն ընդունել է Իգոր Խովաևին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

Բայրամովը նշել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել