Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|
11:34 - 25 հոկտեմբերի, 2023

Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

hetq.am: Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Պրահայից վերադառնալուց հետո այն կուղարկեմ արտաքին գործերի հանձնաժողովին։ Հույս ունեմ, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ կմտնի խորհրդարանի օրակարգ, և պատգամավորները կկայացնեն իրենց որոշումը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է Anadolu պետական գործակալությունը։

Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ դաշինքի անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը:

Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։ 

Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել