ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Այս մասին ԱԺ-ում հարուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք դա անում ենք՝ արձանագրելու ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների փախստական լինելու հանգամանքը, որ և տեղական, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորությունները ընդլայնվեն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշումը։
«Որոշումից հետ ԼՂ-ի մեր քույերեն ու եղբայրները կունենան հնարավորություն դիմելու՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և մենք հնարավոր արագ ձեւով այդ հարցերը կլուծենք»,- եզրափակեց նա։
comment.count (0)