Ադրբեջանական Հովսան քաղաքում երեկ մեկնարկած շինծու դատավարությունը շարունակվելու է հունվարի 27-ին։
Երեկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանները երկու միջնորդություն են ներկայացրել․ նախ միացնել Վարդանյանի դեմ հարուցված գործը գերեվարված մյուս 15 անձի գործին, ինչը մերժվել է դատարանի կողմից, ապա միջնորդել են լրացուցիչ ժամանակ տրամադրել գործին ծանոթանալու համար․ այս միջնորդությունը բավարարվել է։ Գործին ծանոթանալու համար տրվել է 10 օր։
Դատարանում մեղադրող կողմը չի առարկել հավելյալ ժամկետ տրամադրելուն, բայց միաժամանակ նշել է, թե բավարար ժամկետ տրվել է։ Հարկ է նշել, որ Ռուբեն Վարդանյանը ադրբեջանական բանտից հղած ուղերձում հայտարարել էր, որ իրեն ու իր փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:
comment.count (0)