Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան
 |1lurer.am|
13:15 - 27 հոկտեմբերի, 2023

Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան |1lurer.am|

1lurer.am: Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է, գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Այդ մասին «Լուրերին» հայտնել են ՀՀ դատախազությունից:

Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ից հայտնել էին, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս 2 երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել