ՀՀ փոխարտգործնախարարը Ռումինիայում խոսել է Արցախի հայկական ժառանգության պահպանման մասին
22:12 - 01 նոյեմբերի, 2023

ՀՀ փոխարտգործնախարարը Ռումինիայում խոսել է Արցախի հայկական ժառանգության պահպանման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության պահպանման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվելԼեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ռումինական կողմին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել