Իսրայելի հարվածները Գազայում փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն ճանաչվել․ ՄԱԿ |tert.am|
09:40 - 02 նոյեմբերի, 2023

Իսրայելի հարվածները Գազայում փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն ճանաչվել․ ՄԱԿ |tert.am|

tert.am: Գազայի հատվածում գտնվող Ջեբալիյա փախստականների ճամբարի գնդակոծությունն իսրայելական ուժերի կողմից կարող է ռազմական հանցագործություն ճանաչվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Հաշվի առնելով Ջեբալիա փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները , մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության», - ասված գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել