aysor.am: «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ քննարկումները միշտ եղել են այնպես, որ պետք է Երևանին մոտ տեղակայված լինի, ԱԺ-ում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ոչինչ չի փոխվել, երևանամերձ տարածքում, որը մի քանի մարզի հատման կետում է, ունենալու ենք նոր ենթակառուցվածք, որն անպայման բերելու է նաև մարզերի զարգացմանը», - ասաց նա:
Նախարարի խոսքով` նախատեսվում են տրանսպորտային նոր ենթակառուցվածքների նախագծում:
«Ես գտնում եմ, որ սա էականորեն բեռնաթափելու է քաղաքը, որովհետև մենք շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երևանամերձ տարածք», - նշեց նա:
Ըստ Անդրեասյանի` պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ՝ կրթության որակը: Նա ասաց, որ ակադեմիական քաղաքում կլինեն հանրակացարաններ, որտեղ ուսանողները կկարողանան շատ մատչելի պայմաններով կամ, գուցե, անվճար բնակվել:
comment.count (0)