Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և Լյուքսեմբուգում |armenpress.am|
12:16 - 03 նոյեմբերի, 2023

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և Լյուքսեմբուգում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը նախատեսում է մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել։

Այս մասին  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,-մանրամասնել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաև Լյուքսեմբուրգում, որի հետ, նախարարի բնորոշմամբ,  վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել