arm.sputniknews.ru: Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղ տեղադրված արգելապատնեշները։
Սպունտիկ Արմենիայի փոխանցմամբ, X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է նախաձեռնության էջում։
comment.count (0)