Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
 |1lurer.am|
18:05 - 07 նոյեմբերի, 2023

Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, եվրասիական տարածքում ինտեգրման միավորումների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում:

Պուտինն ու Տոկաևը տեսակապի ձևաչափով կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 19-րդ համաժողովի լիագումար նիստին, որը տեղի կունենա Կոստանայում:

Կրեմլի տվյալով՝ այցի ավարտին սպասվում է մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։ Նախագահները հանդես կգան նաև ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հակառուսական պատժամիջոցների Աստանայի հետ հարաբերություններին, նշել, որ երկու երկրները «ինքնուրույն հարաբերություններ են զարգացնում, և դրանք ավելի սերտ են, քան մյուս երկրների հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել