Քաղաքապետի  խոսնակը մեկնաբանել է Տիգրան Ավինյանի՝ «ԱՆԻՖ»-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը
16:02 - 13 նոյեմբերի, 2023

Քաղաքապետի խոսնակը մեկնաբանել է Տիգրան Ավինյանի՝ «ԱՆԻՖ»-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից դուրս գալու վերաբերյալ․ 

«ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանը, առ այն, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF)  խորհրդից», տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է»,- ասված է գրառման մեջ:

 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել