Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին
 |1lurer.am|
13:26 - 17 նոյեմբերի, 2023

Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն կամ նախնական համաձայնություն չի էլ եղել: Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցողներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Հարցին՝ գնահատվե՞լ է, թե ՀՀ պետական բյուջե ինչքան եկամուտ կմտնի Մարգարայի անցակետի բացման դեպքում, Բադասյանը տեղեկացրեց. «Գնահատվում է, այդպիսի աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել առհասարակ անգամ հետազոտություններն ավարտելուց հետո»,- ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական կողմ (սահմանի բացումը – խմբ.), բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել