ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն
17:14 - 17 նոյեմբերի, 2023

ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-ին այցելել է Երևանի պետական համալսարան: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը տեղում ծանոթացել է նոյեմբերի 17-ի առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Այնուհետև, Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:

Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել