ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի
18:05 - 19 նոյեմբերի, 2023

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը: Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Ըստ աղբյուրի՝ Բիշքեկում տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 56-րդ լիագումար նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել