Կրեմլն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար
18:05 - 23 նոյեմբերի, 2023

Կրեմլն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար

Ռուսաստանի Դաշնությունը ափսոսում է ՀԱՊԿ-ի՝ Մինսկում կայացած գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Մենք կշարունակենք խոսել նրանց հետ», - նշել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել