Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|
16:11 - 24 նոյեմբերի, 2023

Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Մինչև դեկտեմբերի 3-ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,–ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։

«Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե երբ պատրաստ կլինի զեկույցը, Քոչարյանը պատասխանեց. «Զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց պետք է ունենան որակական բարձր ցուցանիշ: Այդ ժմանակ, ես ամսի 3-ին կամ 4-ին նամակով կդիմեմ ԱԺ նախաագահին եւ կառաջարկեմ այն ժամկետը, երբ քննիչ հանձնաժողովը կներկայցնի զեկույցը: Կարծում եմ՝ կլինի մի քանի ամիս հետո»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել