Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան |news.am|
18:11 - 24 նոյեմբերի, 2023

Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել: նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ ընթացքում, իհարկե, եղել են բազմաթիվ պրոբլեմներ, եղել է կուլակաթափություն, եղել է 1930-ականներին մարդկանց անտեղի գնդակահարություններ, եղել է հայրենական պատերազմ, որտեղ հարյուր հազարավոր հայեր են զոհվել:

Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել: Այս գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռեւս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար. «Այդ խնդիրը, երբ մենք առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում: Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ: Այս ողբերգությունը մեզ զրկեց մեր հիմնասյուներից մեկից: Առաջին հերթին պետք է մտածել դրա մասին և ոչ թե անձերին, առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն,  հատկապես այդ թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են, ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպատություններ են»,- ասաց Սերժ Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել