tert.am: Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
«Ինձ հրավիրել են, ես էլ համաձայնվել եմ ներկա գտնվել և պատասխանել իրենց հարցերին, ինչու պետք է խուսափեմ»,- ասաց նա։
Բաբայանն ասաց, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։
Լրագրողների հարցին՝ ինչպես է պատկերացնում լուծման ձևը՝ հաշվի առնելով, որ ինքն առաջարկում էր կոմիտե ստեղծել, Բաբայանը պատասխանեց․
«Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանությունները երևի իրենց ձևը ունեն, իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել։
Մենք ունենք շատ խելոք ընդդիմություն, չէի ցանկանա նրանց խանգարել, ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»։
comment.count (0)