Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ
 |armeniasputnik.am|
11:59 - 04 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նա մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,– նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում «հինգերորդ շարասյան» թեմային` ԳՇ պետի նախկին տեղակալը նշեց, որ մինչև հիմա չգիտի, թե որտեղ է այդ «հինգերորդ շարասյունը»: Եվ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, ապա անհասկանալի է, թե ինչու չի նշում, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» պարագլուխները։

«Մերկապարանոց հայտարարություններն անիմաստ PR-ի ու հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն։ Իրենց նպատակը եղել է հանձնելը, և որպեսզի արդարացում ունենան, պետք է դրա հետ կապված մեղավորներ ու տարբեր պատճառաբանություններ գտնեն»,– հայտարարեց Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել