factor.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության առևտրատնտեսական, քաղաքական ասպեկտների շուրջ, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով կմեկնի Մոսկվա՝ կառավարության պաշտոնյաների և Իրանի առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մոսկվայում Ռաիսին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարցերի, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության շուրջ, ինչպես նաև կքննարկի մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես՝ Պաղեստինում տիրող իրավիճակը։
comment.count (0)