azatutyun.am: Ռուսաստանի և Իրանի արտգործնարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Աբդոլլահյանը պատժամիջոցների բացասական հետևանքներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Լավրովի խոսքով՝ փաստաթուղթը կամրապնդի երկու երկրների միջև փոխգործակցությունը «անօրինական» սահմանափակումների դեմ պայքարում, «որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինում են դիվանագիտությանը»։
Իրանը միջազգային պատժամիջոցների տակ է ավելի քան 40 տարի՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Մինչև անցյալ տարվա փետրվար Թեհրանը աշխարհում առաջատարն էր սահմանափակումներից տուժած անձանց և ընկերությունների թվով: Ըստ տարբեր գնահատականների, Իրանի դեմ ավելի քան 3600 պատժամիջոցներ են սահմանվել։
Ուկրաինայի դեմ հարձակումից հետո սահմանափակումների թվով աշխարհում առաջատար դարձավ Ռուսաստանը։ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի հոկտեմբերը Ռուսաստանի դեմ կիրառվել է 15200 պատժամիջոց։
comment.count (0)