ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին
22:46 - 05 դեկտեմբերի, 2023

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին

ԱԳՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, որի շրջանակներում հավաքվել էին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Համաժողովին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման հարթակների դերը ակադեմիական-հետազոտական համայնքների ու կառավարությունների միջև երկխոսության ընդլայնման և առավել արդյունավետ որոշումների կայացմանն ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտացոլված՝ խաղաղ հարևանության և փոխկապակցված ավելի լայն տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել