Նիկոլ Փաշինյանի կարծիքով Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն «անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»։
«Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը»,- ասել է Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։
Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դեռ այդ թեմայով խոսելու առիթներ կունենա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)