Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան
 |armenpress.am|
14:49 - 11 դեկտեմբերի, 2023

Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։ 

«Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել