Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. Կոնստանտինոս Կոմբոս
 |1lurer.am|
18:10 - 11 դեկտեմբերի, 2023

Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. Կոնստանտինոս Կոմբոս |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը:

«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն:

Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքի և վստահության միջոցառումների ամրապնդման մասին։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- գրել է արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը X-ի իր միկրոբլոգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել