tert.am: Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից առ այսօր սպանվել է առնվազն 89 լրագրող։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Al Jazeera հեռուստաալիքին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չորեքշաբթի պաղեստինյան անկլավի գնդակոծության հետրանքով զոհվել է ևս երկու լրագրոց։
Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական հարվածների հետևանքով անկլավում զոհերի թիվ ը հասել է 18,6 հազարի, իսկ վիրավորներինը՝ 50,6 հազարի։
comment.count (0)