Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելը կարող է ուղիղ սպառնալիք կարող է ներկայացնել Թուրքիայի համար՝ պնդելով, որ «Իսրայելը ագրեսիվ երկիր է, այն կարող է հարձակվել Թուրքիայի վրա» և միաժամանակ հնարավոր համարելով ցանկացած պահի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը:
Այդ մասին Գյուլերը ասել է թուրքական TV100 հեռուստաալիքի ուղիղ եթերում ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:
Հարցին, թե Իսրայելը կարո՞ղ է ուղիղ սպառնալիք լինել Թուրքիայի համար, Գյուլերը պատասխանել է. «Մեր նախագահը զգուշացնում է հասարակությանը, որովհետև նա տեսնում է վտանգ: Պարոն նախագահը նման անհանգստություն կհայտնե՞ր, եթե պոտենցիալ սպառնալիք չտեսներ Իսրայելից»:
Գյուլերը նաև պատմական զուգահեռներ է անցկացրել՝ հիշեցնելով, թե ինչպես նախորդ համաշխարհային պատերազմները մեկնարկել թվացյալ փոքր իրադարձություններից՝ զգուշացնելով, որ հակամարտությունը կարող է անսպասելի տեղի ունենալ. «Բնականաբար մենք պատերազմ չենք ցանկանում, բայց մենք պետք է պատրաստ լինենք»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Թուրքիայի առաջնահերթությունն է խաղաղություն պահպանելը, ու հավելել է, որ երկրի անվտանգային ուժերը մանրամասն պլաններ են մշակում պոտենցիալ սպառնալիքների համար:
«Մենք պատասխանատու ենք Թուրքական Հանրապետության և թուրք ժողովրդի անվտանգության համար: Մենք ցանկացած հնարավորություն կօգտագործենք և կգնահատենք ամեն սցենար»,- ասել է Գյուլերը:
comment.count (0)