armenpress.am: Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։
Ավելի ուշ իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․
«Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է գործել. Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ հարաբերությունների խզման մասին չեն ծանուցվել»,- նշված է լրատվամիջոցի հաղորդագրությունում։
comment.count (0)