Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Իսրայել-«Համաս» պատերազմում 68 լրագրող է սպանվել
 |azatutyun.am|
17:55 - 14 դեկտեմբերի, 2023

Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Իսրայել-«Համաս» պատերազմում 68 լրագրող է սպանվել |azatutyun.am|

azatutyun.am: Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Իսրայել-«Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) պատերազմում 68 լրագրող է սպանվել, ինչը վերջին երեք տասնամյակների ընթացքում որևէ հակամարտությունում զոհված լրագրողների ամենամեծ թիվն է։

Միջազգային լրագրողական կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցում նշված է, որ 2023-ին ընդհանուր 94 լրագրող է զոհվել։

Լրագրողների դեմ հարուցված քրեական հետապնդումների հետևանքով գրեթե 400-ը բանտարկվել են։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան կոչ է արել բարելավել լրատվամիջոցների աշխատակիցների պաշտպանությունը և պատասխանատվության ենթարկել հարձակվողներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել