Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 |tert.am|
11:17 - 08 մայիսի, 2024

Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |tert.am|

tert.am: Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք բարեկամական հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ: Քննարկման ընթացքում արծարծվել են երկկողմ և տարածաշրջանային հիմնական խնդիրներ, հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններին»,- ասվում է հրապարակման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել