Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և հեծյալ զորքեր է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ոստիկանության հետ համաձայնեցված բողոքի ակցիայի ավարտից հետո հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի կենտրոնական մայրուղին՝ երթևեկությունը փակելու մտադրությամբ։ Հեծյալ ոստիկանները արգելափակել են ամբոխի ճանապարհը։ Ակտիվիստների որոշ խմբերի հաջողվել է ճեղքել արգելապատնեշները, ինչից հետո ցուցարարների դեմ կիրառվել է ջրցան մեքենա։
Ակցիան ուղեկցվել է իրավապահների հետ բախումներով, բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ:
comment.count (0)