Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին |1lurer.am|
17:59 - 16 դեկտեմբերի, 2023

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական նշանակության շենքերի, արձակման կայանքների և ենթակառուցվածքների, ավիահարվածներ հասցնելու մասին:

ՑԱՀԱԼ-ը տեղեկացրել է նաև, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է Լիբանանի կողմից Իսրայելի ուղղությամբ մի քանի արկերի արձակում: Ի պատասխան՝ Իսրայելի հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին:

Ավելի վաղ «Հեզբոլլահից» հայտնել էին, որ կուսակցության զինված կազմավորումները անօդաչու թռչող սարք են օգտագործել սահմանամերձ Ռամիմ շրջանում իսրայելական զորանոցին հարվածելու համար: Նշվում է, որ ճշգրիտ հարվածի հետևանքով իսրայելական կողմն ունի զոհեր և վիրավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել