ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին
18:54 - 19 դեկտեմբերի, 2023

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել