Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, ՀՀ ԶՈւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին և ՀՀ անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ:
comment.count (0)