Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|
12:55 - 20 դեկտեմբերի, 2023

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով, և ՀՀ–ն ձգտելու է հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հայ–ռուսական կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։

Մենք ՌԴ-ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումով»,–ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ ՀՀ անվտանգության մասով, որոնք ի վիճակի չի եղել կատարել։

«Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»,–հավելեց իշխանական պատգամավորը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել