Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու
 |armenpress.am|
16:41 - 20 դեկտեմբերի, 2023

Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու |armenpress.am|

armenpress.am:  2023 թվականին պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար․ գումարի չափը կազմել է 4.2 մլրդ դրամ: 2024 թվականին  սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել: 

Այս մասին նշեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները: 

«Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել: 2023 թվականին առաջին անգամ ենթակառուցվածքների համալրման ծրագիրը իրականցվել է որպես կապիտալ բնույթի ծախսային ծրագիր: Այսինքն՝ պետությունն է հանդես գալիս որպես սարքավորումները ձեռք բերող ու հետո բաշխող: Այս տարի  դրան հատկացված էր 4.2 միլիարդ դրամ բյուջե»,- ասաց Հայոցյանը՝ հավելելով, որ 2013-2022 թթ այս նպատակով ծախսվել էր 5.9 միլիարդ դրամ: 

Նա տեղեկացրեց՝ 7.1 մլրդ դրամի գիտական սարքավորումների գնման երաշխավորված հայտեր կան: 2024 թվականին գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով պետությունն ավելի շատ գումար է ներդնելու: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել