Հակառուսական ֆոն չկա, չեմ բացառում, որ Հայաստանը հաջորդ տարի ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան |news.am|
14:07 - 22 դեկտեմբերի, 2023

Հակառուսական ֆոն չկա, չեմ բացառում, որ Հայաստանը հաջորդ տարի ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Չեմ բացառում: Այսպես այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ են սկսվել:

«Համ ասում եք, որ զենքի մասին է, համ ուզում եք, որ սենց ձեզ սաղ պատմեմ: Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր չակերտավոր խնդիրները կարող են ներառված լինել: Սպասեք, տեսնենք ինչ է»:

Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծեց, որ Ռուսական կողմը ոչ միայն չէր ցանկանում, այլ չէր կարողանում զենք վաճառել Հայաստանին. «Ես վստահ էլ չեմ, որ մենք մինչեւ վերջ կարող ենք ասել, որ կունենանք այն, ինչ կբանակցենք: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանում հակառուսական ֆոնին ռազմատեխնիկական համաձայնագրեր են քննարկվում, ԱԺ նախագահն ասաց. «Ո՞ւմ մոտ է հակառուսական ֆոն: Հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետեւ հայ եւ ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են: Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության նկատմամբ, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիներին իրականացվել են: Եկեք դա չվերածենք հակառուսական ֆոնին»:

Ալեն Սիմոնյանը նաեւ չբացառեց, որ հաջորդ տարի Հայաստանը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը: «Այդ համագործակցության շնորհիվ  նաեւ մեր տնտեսությունն աճ է ապահովում եւ կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացնի կառավարությունը»:

Հիշեցնենք` ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ քննարկվում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել