Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
 |azatutyun.am|
16:25 - 22 դեկտեմբերի, 2023

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցը:

Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամուլի վարչության հրապարակած հաղորդագրության՝ երկու նախարարները քննարկել են դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, տարածաշրջանային և երկկողմ օրակարգերին առնչվող հարցեր։

Նախարարները քննարկել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել