Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին
 |1lurer.am|
11:32 - 16 նոյեմբերի, 2024

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին |1lurer.am|

1lurer.am: Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցին։

 
Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել