Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան
 |1lurer.am|
18:28 - 27 դեկտեմբերի, 2023

Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Արարատ Միրզոյանի հետ ունեցած այսօրվա քննարկումներից մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված և լրջորեն քայլեր է ձեռնարկում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Նախորդ օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես նկատեցի, որ նրանք ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը:

Պարոն Լավրովի հետ նույնպես անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես այդպես էի մտածում և այդպես եմ մտածում, որ կայուն խաղաղության հասնելու համար նոր տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր է ձեռք բերել (պայմանավորվածություն – խմբ.)»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ դրական տրամադրվածությունները, որ կան տարածաշրջանում՝ առանց արտաքին միջամտությունների, կարող են իրատեսական դառնալ՝ հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել