armenpress.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21 հազար 110-ի։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Գազայի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վիրավորվել է 55 հազար 243 մարդ։
Առողջապահության նախարարության ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ միայն վերջին 24 ժամում իսրայելական զինված ուժերի հարցվածների հետևանքով զոհվել է 195 մարդ։
Նա մտահոգություն է հայտնել Գազայի հարավում գտնվող՝ Նասերի անվան բժշկական համալիրի վերաբերյալ, որտեղ կարող է կրկնվել նույն սցենարը, ինչ հյուսիսային հատվածում տեղակայված «Աշ-Շիֆա» հիվանդանոցի դեպքում՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արդյունավետ և հրատապ միջոցներ՝ ապահովելու բժշկական համալիրի, անձնակազմի, վիրավորների, հիվանդների և հազարավոր տեղահանվածների պաշտպանությունը։
comment.count (0)