Մոսկվայում կայացել է Հնդկաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
 |1lurer.am|
21:22 - 27 դեկտեմբերի, 2023

Մոսկվայում կայացել է Հնդկաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, դիվանագետները քննարկել են Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը, անդարադարձել երկկողմ օրակարգի հարցերի: Ջայշանքարը նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հուսալի են, հիմնված աշխարհաքաղաքական շահերի վրա ու զարգանում են տարբեր ոլորտներում: Հնդկաստանի գլխավոր դիվանագետը անդրադարձել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, շեշտել՝ դրա գործարկումը բխում է ամբողջ աշխարհի շահերից, և Նյու Դելիի համար այդ նախագիծը հիմնական առաջնահերթություններից է:

Սերգեյ Լավրովն էլ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ կողմերը նախանշել են Հյուսիս-հարավի շրջանակում հետագա քայլերը և պայմանավորվել ընդլայնել գործակցությունը: «Այս նախագիծը մեծ ոգևորությամբ են ընդունել բոլոր այն երկրները, որոնցից կախված է դրա իրականացումը, այն անշուշտ կյանքի կկոչվի մոտ ապագայում»,- ասել է Լավրովը։ Ռուս դիվանագետը հավելել է, որ Մոսկվան «Արտադրել Հնդկաստանում» ծրագրի շրջանակում պատրաստ է ռազմատեխնիկական արտադրություն մեկնարկել, ինչպես նաև զարգացնել այդ ոլորտում համատեղ գործակցությունը: Լավրովը հայտնել է, որ Մոսկվան աջակցում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հնդկաստանի անդամակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել