Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զnհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան |tert.am|
13:39 - 28 դեկտեմբերի, 2023

Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զnհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար:

Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ է խաղացրել իր գլխին: Ուղղակի ես չհասկացա, թե, որ մահակների մասին է խոսում  կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամաարտահայտությամբ:

Ո՞ր երկրի մասին է խոսում, ու՞մ մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին, միգուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել: Եվ ինչը ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին:

Բայց գոնե, հասկացանք բոլորս իր խոստովանությունը և ինքը շատ ճիշտ է ասում, միակ ճիշտ բանը, որ ասել է: Ինքը գիտակցաբար է  զոհել Ղարաբաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել