Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ |tert.am|
08:00 - 09 նոյեմբերի, 2019

Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ |tert.am|

tert.am։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Բաթումում ու մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 27 բերման ենթարկվածի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը Վրաստանից: Ցուցարարները դեմ են արտահայտվել վրացական կինոթատրոններում նույնասեռական պարողների մասին աղմկահարույց ֆիլմի ցուցադրությանը:

Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը ցուցադրելու թույլտվություն է ստացել ավելի քան 20 երկիր:

«Վրացական երթ» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները, հոգևորականներն ու նրանց աջակիցներն ուրբաթ երեկոյան Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոնների դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ ֆիլմի պրեմիերան տապալելու նպատակով: Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Նրանք ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել: Ակցիաները դադարեցվել են միայն լույս շաբաթ:

ՆԳՆ 4 գործ է հետաքննում` ցուցարարների հարձակումը իրավապաշտպան Աննա Սուբելիանիի և քաղաքական գործիչ Դավիթ Բերձենիշվիլու վրա, ինչպես նաև ոստիկանների, որոնից 2-ը հոսպիտալացվել է, հայտնում է Ինտերֆաքսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել