Պուտինը ՀՀ նախագահին ու վարչապետին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ |tert.am|
14:30 - 30 դեկտեմբերի, 2023

Պուտինը ՀՀ նախագահին ու վարչապետին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։

Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդների շահերը լիովին բավարարում են բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացմանը և բազմաբնույթ կառուցողական համագործակցությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել