Թայվանի հետ վերամիավորումը անխուսափելի է. Սի Ծինփին |azatutyun.am|
16:51 - 01 հունվարի, 2024

Թայվանի հետ վերամիավորումը անխուսափելի է. Սի Ծինփին |azatutyun.am|

azatutyun.am: Թայվանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վերամիավորումը անխուսափելի է։ Իր ամանորյա ուղերձում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Հայրենիքի վերամիավորումը պատմականորեն անխուսափելի է։ Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող հայրենակիցները պետք է նույն նպատակներն ունենան և կիսեն չինացի ժողովրդի վերածննդի փառքը»,- հայտարարել է Սի Ծինփինը։

Չինաստանի ղեկավարի հայտարարությունը հնչել է Թայվանում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ: Հունվարի 13-ին կայանալիք ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Պեկինի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու և Թայվանը՝ անկախ պետություն հռչակելու կողմնակիցների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել