Ճապոնիայում ցունամիի վտանգի մասին է հայտարարվել |armeniasputnik.am|
17:06 - 01 հունվարի, 2024

Ճապոնիայում ցունամիի վտանգի մասին է հայտարարվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ճապոնիայում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որը գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսարևմտյան ափին է: Տեղեկությունը հայտնում է TV Asahi-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը Նոտո թերակղզում է՝ 10 կմ խորությամբ։ Այժմ իշխանությունները երկրի հյուսիսարևմտյան ափի ողջ երկայնքով ցունամիի սպառնալիքի մասին են հայտարարում:

Ըստ նախնական կանխատեսումների՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի:

Ծովափնյա շրջանների բնակիչներն արդեն տարհանվել են։ Շինկանսեն երեք արագընթաց երկաթուղային գծերի սպասարկումը դադարեցվել է։

Երկրաշարժի հետևանքով ավելի քան հարյուր շենք է վնասվել, մի քանիսը փլուզվել են։

Իսիկավայում վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։ 

Կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշիի խոսքով հայտնի է տան փլուզման առնվազն վեց դեպքի մասին։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Տեղեկություններ կան նաև երկրաշարժի հետևանքով վիրավորների մասին։ Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ նրանք ստացել են կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ։ Մահվան դեպքերի մասին տվյալներ դեռ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել