Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի մշակման հարցում. Հաջիև
 |azatutyun.am|
19:26 - 04 հունվարի, 2024

Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի մշակման հարցում. Հաջիև |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», - գերմանական Berliner Zeitung թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն», - ասել է Հաջիևը՝ նշելով, սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր։

«Առայժմ բարդ է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցություններ են անհրաժեշտ», - հավելել է ադրրբեջանցի պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել